Հնչակյան 20 նահատակների մասունքները կամփոփվեն Երեւանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ջանքերով Հնչակյան 20 նահատակների (Փարամազը և 19 նահատակները) մասունքները Թուրքիայից կբերվեն Երեւան եւ կամփոփվեն հայրենիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանն ասաց, որ գործընթացը մոտ է ավարտին եւ շուտով անկախ Հայաստան ունենալու գաղափարի համար իրենց կյանքը տված երիտասարդները պատշաճ կերպով կվերահուղարկավորվեն մայրենի հողում:

«Գործընթացը շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20 հերոսները, ովքեր պատկանում են հայ ազգին, այլ ոչ թե միայն ՍԴՀԿ-ին, պատշաճ կարգով վերահուղարկավորվեն մայրենի հողում: Այս մարդիկ Ցեղասպանության առաջին զոհերից էին, ովքեր զոհվեցին պայքարի ճանապարհին: Մեր 20 հերոսների մասունքների վերահուղարկավորումը մի երազ էր, որը, մոտ ապագայում իրականություն կդառնա»,- ասաց Սեդրակ Աճեմյանը` հավելելով, որ ներկա դրությամբ կուսակցությունը Հայաստանի պատկան մարմինների հետ բանակցություններ է վարում այս խնդրի հետ կապված: Կուսակցությունում վստահ են, որ նման համազգային իրադարձության համար պատվավոր տեղ կհատկացվի:

Փարամազ կամ Մատթեոս Սարգսյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, ՍԴՀԿ անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և որոշ ժամանակ զբաղվել ուսուցչությամբ: 1897թ. իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»։ 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։ 2001թ. նրա ծննդավայրում` Մեղրիում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում