Տնտեսություն

Գյուղատնտեսության կայուն զարգացման մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել 190 ֆերմերային խումբ

2 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության կայուն զարգացման մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել 190 ֆերմերային խումբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված բաց մրցույթին ֆերմերային խմբերի կողմից ներկայացվել է 190 հայտադիմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտադիմումներն ընդունվել են ծրագրի 6 թիրախային մարզերից՝ Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն, Կոտայք և Վայոց ձոր:

Մրցույթի նպատակն էր ընտրել արտադրող և վերամշակող ֆերմերային խմբեր, որոնք ներգրավված ենբարձրարժեք գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ հնդկացորենի և ոսպի, կաթի և բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի, ոչ ավանդական բանջարեղենի, մեղրի և այլ մթերքների արտադրության մեջ:

Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը(ENPARD)ֆինանսավորվում էԵվրոպական միության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանում աջակցել գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Ծրագրի բաղադրիչներից մեկը «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագիրն է, որն իրականացվում էՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության(ՄԱԱԶԿ) ևՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) կողմից՝Ավստրիական զարգացման գործակալությանկողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսական աջակցությամբ: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Տեխնիկական բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվներին և արտադրող խմբերին՝ գյուղմթերքի արժեշղթաների զարգացման հարցում:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թ. հունվարին և կտևի 36 ամիս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում