Կյանքից հեռացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Մելիք-Շահնազարյանի բարեկամներին և հարազատներին կորստի կապակցությամբ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշկենտի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ. ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Հայերեն English Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է