Հասարակական

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստան մուտք գործելու մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստան մուտք գործելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Թուրքական լրատվամիջոցները օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: Նման տեղեկատվություն թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել էր Արդվին նահանգի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններից, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում