Մի բուռ հող Բիբլիական լեռից. 13-ամյա աղջնակը հաղթահարել է Արարատի գագաթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ 13-ամյա աղջնակ Ծովակ Քեոշքերյանն օրեր առաջ իրագործել է իր երազանքներից մեկը. նա բարձրացել է Բիբլիական Արարատի գագաթը: Աղջնակը հաճախում է Բեյրութի Սահակյան Մկրտչյան վարժարան ու, երբ անցյալ տարի իր վարժարանի տնօրենը բարձրացել է Արարատ, Ծովակը ցանկություն է հայտնել նրան միանալ այս տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում աղջնակը կիսվեց Արարատը նվաճելու զգացողություններով: «Անցյալ տարի իմ վարժարանի տնօրենը բարձրացավ Արարատի գագաթը, այդ ժամանակ որոշեցի իրագործել Արարատ բարձրանալու փափագս: Նրան հայտնեցի իմ ցանկության մասին, նա էլ ուներ ծրագիր, որ այս տարի իր հետ աշակերտ տաներ Արարատի գագաթ: Այդպիսով ծրագիրն իրականացավ»,-ասաց 13-ամյա աղջնակը:

Նա պատմեց, որ Լիբանանում բավականաչափ պատրաստություն են անցել. 7-8 լեռ են բարձրացել: «Հայաստանում Արագած լեռն էլ բարձրացանք, որպեսզի մեր շունչը վարժվի Արարատի օդին»,-ասաց Ծովակը` հավելելով, որ ինքը հաճախում է մարմնամարզության և պարի դասերի, դրա համար էլ Արարատի բարձունքը հաղթահարել է առանց դժվարությունների:

«Սկսեցինք բարձրանալ հուլիսի 19-ին, տեղ հասանք երեք օրից` ամսի 21-ին` առավոտյան ժամը 7:30-ին: Երբ գագաթ հասանք, օդը շատ պայծառ էր, 1 ժամ այնտեղ մնացինք, հետո մեկ օր իջանք ու Բայազետ գնացինք»,-հայտնեց Ծովակ Քեոշքերյանը:Աղջնակի խոսքով` Արարատի գագաթից կարողացավ տեսնել իր հայրենիքը, որից ավելի երջանիկ պահ չի կարողանում հիշել:

Հարցին ի պատասխան, թե ինչ յուրահատուկ քայլ կատարեց Ծովակն Արարատի գագաթին` նա նշեց. «Իմ քեռին Դամասկոսի թեմի առաջնորդն է (խմբ. Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան), նա ինձանից խնդրեց, որ իր համար Արարատի գագաթից հող բերեմ: Գագաթից մի փոքր ներքև հող կար, ինձ համար շատ հաճելի էր, որ քեռիիս համար հող բերեցի»:

«Ինչ տարբերություն կա Արարատ բարձրանալու և լիբանանյան լեռների գագաթները հաղթահարելու միջև» հարցին` Ծովակը պատասխանեց. «Տարբերությունն այն էր, որ Արարատ բարձրանալով, իմ հայրենիքի համար գործ կատարեցի, իսկ Լիբանանում բարձրանում էի` պատրաստվելով Արարատ բարձրանալուն»:

Հայերեն English Русский

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին