Life

Մարդու աչքերը գույները տարբեր կերպ են ընկալում ձմռանը եւ ամռանը. կենսաբաններ

1 րոպեի ընթերցում

Մարդու աչքերը գույները տարբեր կերպ են ընկալում ձմռանը եւ ամռանը. կենսաբաններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ մարդու աչքը տարբեր ձեւով Է ընկալում հիմնական գույներից մի քանիսը. օրինակ՝ դեղին գույնը՝ տարվա տարբեր եղանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Current Biology. հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք պարզել ենք, որ տարվա եղանակները փոխվելիս մեր տեսողությունը հարմարվում Է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում շրջակա միջավայրում: Ամառ ժամանակ, երբ մեզ շրջապատում Է կանաչի ծովը, մեր աչքերն ստիպված են «հաշվի առնել» այն, որ մենք մշտապես նայում ենք կանաչ գույնին, ինչը փոխում Է դեղինի երանգների մեր ընկալումը»,-բացատրում Է Լորեն Ուելբոռնը Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանից:

Դեղինի երանգները մեզ անհամեմատ ավելի վառ են թվում ձմռանը եւ ուշ աշնանը, քան ամռանը եւ գարնանը: Դա Ուելբոռնը եւ նրա գործընկերները պարզել են՝ դիտարկելով, թե ինչպես Է վեց դյուժին կամավորներից բաղկացած խումբը տարվա ընթացքում ընկալում հիմնական գույները, այդ թվում՝ նաեւ դեղինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում