Տնտեսություն

Նաիրիտցիները շարունակելու են պայքարը գործարանի վերագործարկման համար

2 րոպեի ընթերցում

 Նաիրիտցիները շարունակելու են պայքարը գործարանի վերագործարկման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրիտցիները իրենց հետագա գործողությունների ռազմավարությունը պայմանավորում են «Նաիրիտ»-ի հարցով Ազգային ժողովում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական լսումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: «Մինչ այժմ առաջնային էր աշխատավարձերի ստացման խնդիրը, որը պսակվեց հաջողությամբ: Ներկայումս շարունակելու ենք մեր պայքարը՝ վերագործարկման պահանջով: Քիմիական գործարանի մասնագետն աշխատանքի այլընտրանք չունի»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք սպասելու են կառավարության հետագա քայլերին: Մասնավորապես աշնանը` սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին «Նաիրիտ»-ի հարցով խորհրդարանական լսումներ են անցկացվելու Ազգային ժողովում, որի մասին հուլիսի 28-ին հայտարարել է Ազգային ժողովում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանըհայտնեց, որ աշխատանքից ազատվել է 1700 աշխատող: Ներկա դրությամբ, գործարանն ունի 500 աշխատակից, ովքեր անվտանգության աշխատակիցներ են:

Օգոստոսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մարել է «Նաիրիտ» գործարանի շուրջ 2400 աշխատակցի արշխատավարձի պարտքը: Աշխատավարձի գծով պարտքերը կազմել են մոտ 12-13 միլիոն դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում