Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 3/7. Վարկանիշային աղյուսակը համալրվել է նոր գրքերով

4 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 3/7. Վարկանիշային աղյուսակը համալրվել է նոր գրքերով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա հուլիս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Հուլիսի առաջատարը Շառլ Պերոյի հայտնի «Կոշկավոր կատուն» հեքիաթն է: Այն մանուկների սիրելի հեքիաթներից է, և բազմաթիվ էկրանավորումներ է ունեցել: Երկրորդ հորիզոնականում Պերոյի «Կարմիրգլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին:

Գրիմ Եղբայրների սիրված Բրեմենյան երաժիշտների արկածները ներկայացնող համանուն հեքիաթը վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է:

«Հեքիաթներ բարու և չարի մասին» փոքրիկ ժողովածուն, որն ընդգրկում է երեք հետաքրքիր հեքիաթ, չորրորդն է:

«Բուկինիստ»-ի«Այբոլիտը» հինգերորդ հորիզոնականում է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները: Հաջորդ հորիզոնականում էլ «Ալվանծաղիկը» հեքիաթն է:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը յոթերորդ հորիզոնականում է, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:

Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի հրաշալի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում:

Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը իններորդ հորիզոնականում է:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1

Շառլ Պերո

«Կոշկավոր կատուն»

Բուկինիստ 107
2

Շառլ Պերո

«Կարմիր գլխարկը»

Բուկինիստ 102
3

Գրիմ Եղբայրներ

«Բրեմենյան երաժիշտները»

Բուկինիստ 96
4 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 92
5 «Այբոլիտը» Բուկինիստ 73
6 «Ալվան ծաղիկը» Բուկինիստ 70
7 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 64
8 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 56
9 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 52
10 «Մաշան ու արջը.թռչող ցախավելը» Բուկինիստ 44

«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում