Օդեսայում կրոնական գիտաժողովի ժամանակ կարեւորվել է հայ եկեղեցու դերը

1 րոպեի ընթերցում

ՕԴԵՍԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում «Կրոնական ազատության հարցերը» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Ուկրաինայի հայ համայնքից, գիտաժողովի ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը: Պատմաբանը ներկաների ուշադրությանն է հրավիրել հայկական եկեղեցու բազմազանությանը, նրա ստեղծման փուլերին եւ այն դժվար ժամանակաշրջաններին, որ ունեցել է հայ առաքելական եկեղեցին:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին: Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ չկային հայկական եկեղեցիներ։

2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ունի պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին