Տնտեսություն

ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ն 2016-2017 թվականներին աճելու է

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ն  2016-2017 թվականներին աճելու է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական միտումների ներքո աշխատանքներ են տարվում կառույցի անդամ-երկրների միջև մակրոտնտեսական և դրամավարկային համագործակցության հետագա խորացման շուրջ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտը պատրաստել է ԵԱՏՄ անդամ պետությունների 2015 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական միտումների և 2015-2017 թվականների համար ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման կանխատեսման զեկույց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցի համաձայն` 2015 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի դանդաղեցմանը նպաստել է կառույցի անդամ մի շարք պետություններում էներգակիրների գնի նվազումը` էներգակիրների արտահանման եկամուտներից խիստ կախված լինելու և 2015 թվականի չորրորդ եռամսյակում ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով: Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանում պահպանվում է ՀՆԱ-ի դրական դինամիկան, իսկ Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ՀՆԱ-ն նվազման միտում ունի:

«Ընդհանուր առմամբ` նավթի համաշխարհային գների դրական դինամիկայի շնորհիվ` ԵԱՏՄ անդամ-պետությունների ֆոնդային բորասներում իրավիճակը կայունացել է: ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ն նվազելու է մոտ 2.4 տոկոսով: Սակայն, 2016-2017 թվականներին ակնկալվում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ՀՆԱ-ի աճ: 2016 թվականին ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը կարող է կազմել մոտ 0.9 տոկոս, իսկ 2017 թվականին` 1.3 տոկոս», - նշված է զեկույցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում