Հայ-չինական «Շանսի Նաիրիտ»-ը ՀՀ-ի համար շահույթ կապահովի միայն ընկերության գոյացրած վնասի փակումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաուչուկի հայ-չինական «Շանսի Նաիրիտ» ընկերությունն աշխատում է վնասով և Հայաստանի Հանրապետության համար շահույթ կարող է ապահովել միայն, եթե փակվի գոյացած 150 միլիոն դոլար վնասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում «Նաիրիտ» գործարանի ֆինանսական ու տեխնիկական վիճակի վերաբերյալ Համաշխարհային բանկի ուսումնասիրության քննարկման ժամանակ հայտեց «Շանսի Նաիրիտ» գործարանի համանախագահ Իոսիֆ Իսայանը: «2010 թվականից ընկերությունը ոչ մի տարի չի աշխատել շահույթով: Արդյունքում ձևավորվել է մոտ 150 միլիոն դոլարի վնաս: Նույն պատմությունն է, ինչ հայկական «Նաիրիտի» դեպքում` պայմանավորված ինքնարժեքի ու շուկայում ձևավորված վաճառքի գնի տարբերությամբ: 2014 թվականին մեկ տոննայի ինքնարժեքը կազմել է 3 հազար 900 դոլար, վաճառքի գինը` 3 հազար 800 դոլար, բայց դա լավագույն տարին էր»,- հայտնեց Իսայանը:

Նրա խոսքով` գործարանի արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, բայց մինչ այս պահը ամենաշատ կաուչուկն արտադրվել է 2014-ին` 20 հազար տոննա: «Ես կարծում եմ, որ ապագայում շահույթ ունենալու և ավելի արդյունավետ աշխատելու տեղ ունի ընկերությունը: Դա կլինի, եթե արտադրվի նախատեսված 30 հազար տոննան և նաև նվազեցվեն որոշ ծախսեր: Բայց եկամուտներ շուտ չենք կարող ակնակել: Մենք 40 տոկոս ներդրում ունենք այնտեղ, 150 միլիոն դոլարի վնասը փակելուց հետո նոր կարող ենք եկամուտներ ակնկալել»,-ավելացերեց ընկերության համանախագահը:

«Շանսի Նաիրիտ» ընկերության գործարանն աշխատում է 2010-ից:

Հայերեն English Русский

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ