Կառավարությունն ունի կամք և վճռականություն կոռուպցիայի դեմ պայքարելու համար. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունենում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, այդ նպատակով էլ կառավարության որոշմամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը կատարելու է հակակառուպցիոն բարեփոխումների իրականացման հսկողությունը:

Վարչապետը կարևորեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին և ընդգծեց, որ իրենց նպատակն է այս ձևաչափի մեջ համախմբել առկա ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: «Կառավարությունը ունի կամք և վճռականություն և հետևողականորեն առաջ է մղելու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը: Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու, որպեսզի դրանց արդյունքները տեսանելի լինեն հասարակության համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ թեպետ իրենց գործընկերների մի մասը հրաժարվել է մասնակցել խորհրդի աշխատանքներին, ինքը հույս ունի, որ Ազգային ժողովի խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, այնումանեյանիվ, կհամագործակցեն խորհրդի հետ և իրենց գիտելիքներն ու փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում:

Խորհրդի կազմում ընդգրկված են և նիստի աշխատանքներին մասնակցում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Թրանսափարենսի ինտերնեյշնլ» ՀԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:Խորհրդի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Խորհուրդն օրակարգային առաջին հարցով քննարկեց և հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, այն հաստատելու համար: Նոր ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին