Տնտեսություն

Իրանը բանակցում է հայ-իրանական երկաթգծի կառուցման ներդրող գտնելու համար

2 րոպեի ընթերցում

Իրանը բանակցում է հայ-իրանական երկաթգծի կառուցման ներդրող գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տրանսպորտի նախարարությունը բազմաթիվ բանակցությունների է վարել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ, սակայն առայսօր լուրջ ներդրողներ չեն գտնվել: Լրագրողների հետ հուլիսի 24-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին: «Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Պարսից ծովը Սև ծովին կապելու լավ միջանցք: Այդ երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար, ինչն իր հերթին ակնկալում է լուրջ ներդրող, որը դեռևս չի գտնվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նկատեց, որ Իրանի նկատմամբ տարիների ընթացքում կիրառվող պատժամիջոցների վերացումից հետո, Իրան-Հայաստան հարաբերություներն ավելի կզարգանան: «Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստան է ժամանելու Իրանի փոխնախագահը` ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցին: Այցի ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ` Հայաստան-Իրան էներգետիկ նախագծերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև արդեն ստորագրված նախագծերի իրագործման շուրջ (Մեղրի ՀԷԿ, Հյուսիս-հարավ ճանապարհ)»,-շեշտեց Մուհամադ Ռեիսին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում