Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Գառնիկ Իսագուլյանի մոտ հարցեր է առաջացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մշակված նախագիծը նման տեսքով չի կարող գործել: Նրա դիտարկմամբ` նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը միանշակ չի տրվում: «Այս նախագծով «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը», իսկ խորհրդարանը միակ ներկայացուցչական մարմինն է, և եթե Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է այն` միակ ներկայացուցչական մարմինը, ստացվում է, որ նա ներկայացնում է նաև ժողովրդին, ըստ էության` հանդիսանում է պետության գլուխը: Բայց հետո հանկարծ կարդում ենք, որ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է ու մարմնավորում է ազգային միասնությունը»»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գառնիկ Իսագուլյանը` նշելով նաև, որ նախագահին տրվող լիազորությունները քչացել են ու նա դարձել է ձևական կերպար:

Նրա խոսքով` ներկայիս Սահմանադրությամբ երկու առաջնային մանդատ է առկա` Ազգային ժողովի ու Նախագահի մանդատները, որոնք, ըստ նրա, «հրաշալի ձևավորվում էր»: «Հիմա ժողովրդին զրկում են առաջնային մանդատի հնարավորությունից: Քանի որ պարզ չէ, թե Ազգային ժողովն իրենից ինչ է ներկայացնում, վարչապետն առանջային մանդատ չունի: Եթե մենք ուզում էինք շատ ավելի ժողովրդավար լինել, պետք է և օրենսդիր, և գործադիր, և դատական մարմինները ուղղակի ընտրվեին ժողովրդի կողմից»,-ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը:

Քաղաքական գործիչը նաև խնդիր է տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի սահմանման առումով: «Երկիրը զրկում են գերագույն գլխավոր հրամանատարից, ով է ընդհանրապես ներկայացնում երկիրը»,-ավելացրեց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ ՀՀ Նախագահին խնդրանք ունի: «Իմ միակ խնդրանքն այն է, որ նա կանչի այն իրավաբաններին, ովքեր անկեղծորեն նախագահին կասեն, թե ինչ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում այս նախագիծը, սա երկիրը տանելու է քաոսի, անարխիայի, որից մենք դուրս չեն կարող գալ»,-հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:

Քաղաքական գործիչը դժվարացավ այս նախագծի դրական կետերի մասին խոսել` նշելով, որ այդպիսի կետ չի տեսնում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքումսահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին