Արցախ

Ֆրեզնոյի հայկական թանգարանը վերահրատարակել է Ցեղասպանության ականատեսների նամակները

1 րոպեի ընթերցում

Ֆրեզնոյի հայկական թանգարանը վերահրատարակել է Ցեղասպանության ականատեսների նամակները

ՖՐԵԶՆՈ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյի հայկական թանգարանը վերահրատարակել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 353 տարբեր մարդկանց նամակների ժողովածուն՝ «Ձայն տառապելոց»: Նամակները գրվել են 1915-1918 թվականին տարագրության և աքսորի ճանապարհին` սիրիական անապատներում և Կովկասում ապաստանած հայ գաղթականների կողմից՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իրենց հարազատներին և ընկերներին: Ինչպես հաղոդրում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 21-ին Ֆրեզնոյի Կալիֆորնիայի համալսարանում:

Գրքի կազմողը՝ Պետրոս Տոնապետյանը, առաջաբանում նշում է. «Գրքի հեղինակը մեկ անձ չէ, այլ մի քանի հարյուր, բայց նրանք, սակավ բացառությամբ, այսօր չկան այլևս երկրի երեսին»:

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը՝ անգլերենով և ռուսերենով: Իսկ ապագայում թանգարանը նախատեսում է հրատարակել գերմաներեն, թուրքերեն և ֆրանսերեն տարբերակները:

Նամակների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին Փարիզում՝ Հակոբ Թիւրապեանի տպարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում