Արցախ

Լիբանանահայ արվեստագետն Արցախի թանգարանին է նվիրել հայկական դրամների բացառիկ հավաքածու

1 րոպեի ընթերցում

Լիբանանահայ արվեստագետն Արցախի թանգարանին է նվիրել հայկական դրամների բացառիկ հավաքածու

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը թանգարանում մասնակցել է լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսի բացմանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում