Տնտեսություն

Երվանդ Զախարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Երվանդ Զախարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,նախարարի ուղերձում ասված է.

«Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ շնորհավորում եմ ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին և վետերաններին: Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:

Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի երրորդ կիրակին դարձել է հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի օրը: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ քաջ առողջություն և կամքի ուժ՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու և առաջ տանելու համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում