Երևանյան բեսթսելեր 3/21. Էդգար Հարությունյանի գիրքը՝ վարկանիշային աղյուսակի առաջատար
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ նոր գիրք է գլխավորում՝ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի, «Էդիթ Պրինտ»-ի և «Արեգի» վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Հաջորդ հորիզոնականում էԳրիգոր Նարեկացու` «Զանգակ» և «Նաիրի» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորԱնրիՎեռնոյիինքնակենսագրական«Մայրիկ»գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ հինգերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունն վեցերորդ հորիզոնականում է:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը», յոթերորդ հորիզոնականում է:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
«Ո՞ւրէիմպանիրը»աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսերՋոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն իններորդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | նոր | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 26 |
| 2 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ/Արեգ | 20/18/12 |
| 3 | +3 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Զանգակ/Նաիրի | 10/7 |
| 4 | +5 | ![]() |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Առպրինտ | 10 |
| 5 | -1 | ![]() |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 10 |
| 6 | * | ![]() |
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» |
Անտարես | 9 |
| 7 | -6 | ![]() |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 8 |
| 8 | -1 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 8 |
| 9 | * | ![]() |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 7 |
| 10 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 7 |









