Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ բարձրագույն սպայական անձնակազմի նիստին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վեր հանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն եւ սահմանված ժամկետներում վերացվեն:

Հայերեն English Русский