Տնտեսություն

Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում. ՀՀ էներգետիկայի նախարարություն

1 րոպեի ընթերցում

Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում. ՀՀ էներգետիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում: Այս մասին հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Հայտարարվել էր, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը կվճարվեն հունիսի 15-ին: Սակայն աշխատակիցների կողմից կան բողոքներ՝ կապված հաշվարկների հետ: Առաջիկա օրերին վերջնական ստուգումներ կարվեն, կկայացվեն համապատասխան որոշումներ և աշխատավարձերը կվճարվեն, ինչպես որ խոստացվել էր: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը ամբողջությամբ կմարվի մի քանի օրերի ընթացքում»,- ասված է պարզաբանման մեջ:

Նաիրիտցիները հուլիսի 14-ին փակել էին Բագրատունյաց փողոցը և պահանջում էին վճարել իրենց աշխատավարձը, ինչպես խոստացվել էր կառավարության կողմից: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գործարանի աշխատակիցներին հայտնել էր, որ նրանց աշխատավարձերն ամբողջությամբ կվճարվեն մինչև հուլիսի 15-ը: Նրանք, սակայն, փակել էին Բագրատունյաց փողոցը՝ նշելով, որ տեղեկություններ ունեն, թե իրենց աշխատավարձերը հուլիսի 15-ին չեն մարվելու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում