Արցախ

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Չաթըմ Հաուս): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հուլիսի 8-ին ունեցած ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև պատասխանել է բարձրացված հարցերին:

Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ»՝ հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաեւ մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների եւ միջազգային կառույցների համար:

Հանդիպմանը ներկա են եղել օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ եւ վերլուծաբաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում