Life

Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ միջին հաշվով ավելի շուտ մահանում կանանցից

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ միջին հաշվով ավելի շուտ մահանում կանանցից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր երկրներում կանայք տղամարդկանցից զգալիորեն ավելի երկար են ապարում ոչ թե ռիսկի եւ վնասակար սովորությունների հակում ունենալու պատճառով, այլ ինֆարկտի եւ սրտի եւ անոթների այլ ճակատագրական հիվանդությունների նկատմամբ նախահակվածություն ունենալու պատճառով, հայտարարում են գիտնականներն այն հոդվածում , որը հրապարակվել Է Proceedings ofthe National Academy ofSciences.հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության՝ այսօրվա դրությամբ մարդու կյանքի միջին տեւողությունը կազմում Է 71 տարի: Աշխարհի բոլոր երկրներում՝ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մինչեւ Եվրոպայի ամենահարուստ երկրները, կանանց կյանքի տեւողությունը կայուն կերպով մնում Է ավելի բարձր, քան տղամարկանցը՝ 73 տարի 68 տարվա դիմաց:

Ինչպես նշել Է Լոս Անջելեսի (ԱՄՆ) Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ծերաբան Էյլին Քրիմինսը, գիտնականներն առայժմ չգիտեն, թե ճշտորեն ինչի հետ Է կապված այս ֆենոմենը եւ ինչու Է այն դրսեւորվում անկախ առողջապահության եւ եկամուտների մակարդակից: Այնուամենայնիվ, նրանց մեծ մասը կարծում Է, որ այդ «անհամապատասխանությունն» առաջացել Է այն պատճառով, որ տղամարդիկ ավելի հաճախ եւ ավելի շատ են ծխում եւ խմում եւ ավելի են հակված դեպի ռիսկը, քան կանայք,ինչը կրճատում Է նրանց կյանքի միջին տեւողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում