Սփյուռք

Ավստրալահայերը 50 000 դոլար օգնություն կտրամադրեն սիրիահայերին

1 րոպեի ընթերցում

Ավստրալահայերը 50 000 դոլար օգնություն կտրամադրեն սիրիահայերին

ՍԻԴՆԵՅ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում սիրիահայերին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության արդյունքում հավաքվել է 50 հազար դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ավստրալահայերի Armenia Online լրատվամիջոցը, դրամահավաքը կազմակերպվել էր հունիսի 22-ին: Առաջին շաբաթվա ընթացքում հավաքվել էր 26 հազար ավստրալական դոլար, այնինչ, եզրափակիչ համերգի ժամանակ այդ թիվը հասել է 40 հազարի: Հետարքրական էր, որ համերգին ներկա է եղել ընդամենը 120 հայ հանդիսատես: Մնացած 10 հազար դոլարն ավելացրել են հայ գործարարները: Հավաքված գումարն ամբողջությամբ նվիրաբերվելու է սիրիահայության օժանդակության աշխատանքներին և հատկապես հալեպահայությանը, ովքեր այսօր դիմագրավում են կենցաղային և անվտանգության լուրջ դժվարություններ:

Դրամահավաքը կազմակերպել էին Ավստրալիայի ՀՅԴ «Դրո» կոմիտեն, Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, Ավստրիալիայի ՀՅԴ երիտասարդական միությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում