Life

Քարու անապատում աշխարհի խոշորագույն աստղադիտակի կառուցման առաջին փուլը կնստի 650 մլն եվրո

3 րոպեի ընթերցում

Քարու անապատում աշխարհի խոշորագույն  աստղադիտակի կառուցման առաջին փուլը կնստի 650 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Քարու անապատում աշխարհի խոշորագույն «մեկկիլոմետրանոց աստղադիտակի» կառուցման առաջին փուլը կնստի 650 միլիոն եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի տնօրեն Բեռնի Ֆանարոֆը: «Տնօրենների խորհուրդը որոշել Է, որ աստղադիտակի ստեղծման առաջին փուլի արժեքը չպետք Է գերազանցի 650 միլիոն եվրոն: Երկրորդ փուլը շատ ավելի թանկ կարժենա, բայց դրա համար կպահանջվի յոթ – ութ տարի»,- հայտարարել Է նա Դուրբանում կայացած աստղագիտական կոնգրեսում: Այժմ Քարուում ընթանում Է «Մեերքատ» աստղադիտակի կառուցումը, որը «Մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով անտենաների զանգվածի» (Square Kilometer Array - SKA) կամ «Մեկկիլոմետրանոց աստղադիտակի» նախակարապետն Է:

«Մեերքատը» կունենա 12 – 18 մետր տրամագծով 64 անտենաներ եւ պետք Է 2017 թվականի կեսերին սկսի հետազոտել Տիեզերքը: 2021 թվականին դրա անտենաները կմիանան SKA-ի 133 ափսեներին: «Այսպիսով, SKA-ի առաջին փուլում գործի կդրվի 197 անտենա»,- ասել Է Ֆանարոֆը:

SKA-ի 2,1 միլիարդ դոլար արժողությամբ ընդհանուր միջազգային նախագծում «Մեերքատի» բաժինը կազմում Է 25 տոկոս: SKA կոնսորցիումի մեջ մտնում են ինը երկրներ՝ Կանադան, Չինաստանը, Մեծ Բրիտանաիա, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Վիթխարի աստղադիտակը պետք Է կառուցված լինի 2024 թվականին:

Ֆանարոֆը նշել Է, որ մասնակից երկրների կառավարությունները մտադիր են ստեղծել միջազգային կազմակերպություն, որպեսզի SKA-ի նախագծի ֆինանսավորումն ապահովեն մինչեւ 2018 թվականին դա կառուցման սկիզբը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ստեղծվող ինտեգրալ կառուցվածքի զգայունությունը պետք Է այնքան բարձր լինի, որ թույլ տա գրանցել 15 պարսեկ (գրեթե 46 լուսային տարի) հեռավորությունից եկող ազդանշանները, ինչն զգալիորեն կմեծացնի արտաերկրային բանականության հայտնաբերման շանսերը: Շուրջ 3 հազար անտենաները ցանցին միացած կլինեն գերհամակարգիչների միջոցով՝ ի վերջո կազմելով վիրտուալ անտենա՝ մեկ քառակուսի կիլոմետր մակերեսով ափսե:

«Մենք կկարողանանք Տիեզերքում տեսնել այն, ինչն անմատչելի Է մյուսներին: Աֆրիկան արժանի վայր Է դառնում գիտական հետազոտությունների համար»,- ընդգծել Է Բեռնի Ֆանարոֆը:

Բաժին

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Life

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Life

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Life

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Life

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Life

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Life

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Life

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Life

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Life

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց  8-րդ հորիզոնականը

Life

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում