Կրթության եւ գիտության նախարարն ու պատգամավորները կենդանի պատ են կազմել Բաղրամյան պողոտայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միացավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կենդանի պատ կազմելու կոչերին ու ժամանեց Բաղրամյան պողոտա: Այնտեղ արդեն հավաքվել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, մտավորականներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր ավելի վաղ կոչ- հայտարարությամբ բռնոթյունը բացառելու նախաձեռնությամբ հանդես եկան: Ցուցարարները անհանդուրժողականություն դրսևորեցին Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նկատմամբ: Նրանց հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել. նույնիսկ նկատվեց, որ ցուցարարներից մեկը ինչ-որ իր նետեց Արմեն Աշոտյանի ուղղությամբ:

Իր հերթին՝ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև հնարավոր բախումը կանխելն է: «Մենք չենք եկել այստեղ, որպեսզի միջամտենք ակցիայի մասնակիցների գործողություններին և ծրագրերին: Պարզապես ցանկանում ենք կանխել հնարավոր միջադեպը, որը տեղի ունեցավ նախօրեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Քոքոբելյանը:

Բաղրամյան պողոտա գալու եւ կենդանի պատը կազմելու հայտարարություն-կոչն արվել է դերասաններ Հայկ Մարությանի, Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գեւորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է:

Հայերեն English

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը