Սփյուռք

Թեհրանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Թեհրանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը

ԹԵՀՐԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2 օր շարունակ հայերի եւ իրանցիների համար Թեհրանում ցուցադրվել է «Փրկության քարտեզ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաեւ իրանցի երիտասարդ ռեժիսորներ:

«Փրկության քարտեզ»-ը փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել եւ իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին եւ կանանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում