Թուրքիան տուժեց հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից. Եվրոպացի վերլուծաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան ռազմավարական լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած` ինչպես վերականագնել հարաբերությունները Երեւանի հետ առանց Բաքվին վիրավորելու: Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլի գնահատմամբ` անհնար է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, առանց Բաքվին ներառելու հարաբերությունների լավացման գործընթացում: «Եթե Ադրբեջանը չներառվի, ողջ գործընթացը կրկին կարող է ձախողվել»,- «Արմենպրես»-ի փոխանացմամբ` ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ-ՌՈԹ սեմինարի ժամանակ ասաց Փոլը`հավելելով, թե դեռեւս հստակ չէ, թե կոնկրետ ինչ կերպ պետք է Բաքուն ներառվի:

Փոլը շեշտում է, որ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին Ադրբեջանի պատճառով, քանի որ Թուրքիան թերագնահատել էր Բաքվի ռեակցիան եւ հենց այդ պատճառով Թուրքիան փոխեց իր դիրքորոշումը:

«Երբ Բաքուն տեսավ, որ հայ-թուրքական արձանագրություններում չկար ԼՂ-ի մասին նախապայման, ցուցաբերեց դժգոհություն եւ Անկարան տեղի տվեց: Թուրքիան տուժեց հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից: Եթե գործընթացը հաջողվեր, այլ Հարավային Կովկաս կունենայինք այսօր, Հայաստանի տնտեսությունն ավելի լավ վիճակում կլիներ եւ ավելի մեծ մուտք կունենար դեպի Թուրքիայի շուկա»,- ասաց Փոլը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր ելույթում շեշտեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի պայմանավորում Կիպրոսի խնդրով, հետեւաբար Թուրքիան էլ չպետք է նախապայմաններ թելադրի ԼՂ հակամարտության հարցի առնչությամբ: «Սահմաններն ուշ թե շուտ բացվելու են, այսօր այդ սահմաններից ոչ մեկ շահույթ չի քաղում»,- եզրափակեց քաղաքագետը:

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:

Հայերեն English Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ