Սիրիայի իշխանությունները ցանկանում են շեն տեսնել հայկական համայնքը. ԱԺ պատգամավորներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբ հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ անցել են փոխադարձ ջերմ մթնոլորտում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բավականին ոգևորիչ են եղել հանդիպումները հատկապես մեր հայրենակիցների հետ, ովքեր պատգամավորների հետ քննարկել են Հայաստան վերադառնալու հնարավորությունները, այստեղ բնակություն հաստատելու պայմանները: «Այցելության նպատակը մեր հայրենակիցների համար ստեղծված ծայրահեղ իրավիճակին տեղում ծանոթանալն էր, որ տեսնեինք, թե ինչ հնարավորություններ կան, բացի այդ` հայ-սիրակական հարաբերություններից ելնելով` միջպետական հարաբերություններին ջերմ ընթացք տալ: Բանակցությունները բավական ջերմ ու փոխըմբռնման մթնոլորտում ընթացան, Սիրիայի իշխանություններն անչափ կարևորում են հայ համայնքի դերը, և նրանց միջև ջերմ փոխահարաբերություններ են ստեղծված: Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էլ քննարկեցինք, թե ինչպիսի ապագա է ուրվագծվում նրանց համար: Մեր հայրենակիցներն այնքան էլ հեշտությամբ չեն համաձայնում իրենց տունն ու տեղը թողնել ու անգամ հայրենիք գալ: Մենք պետք է մտածենք բոլոր հնարավոր տարբերակները, որ հնարավորինս արագ դարձնենք նրանց վերադարձը, եթե անհնարին դառնա նրանց այնտեղ մնալը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տաճատ Վարդապետյանը:

Պատգամավորի խոսքով` սիրիահայերից ոմանք լավատեսություն են ունեցել, որ իրավիճակը կբարելավվի, որոշներն էլ ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել գալ հայրենիք:

Բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ իր համար հետաքրքրություն էր լինել Սիրիայում այս օրերին, քանի որ մեկ տարի առաջ` Քեսաբի դեպքերից հետո, հնարավորություն էր ունեցել այցելելու Սիրիա: «Հետաքրքիր էր իմ աչքով տեսնել փոփոխությունները»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա դիտարկմամբ` այցի նպատակները մի քանիսն էին` պայմանավորված այս ընթացքում տեղի ունեցող զարգացումներով: «Սիրիայի Ազգային ժողովի երեք հանձնաժողովներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներ են եղել: Հետաքրքիր է, արդյոք, Սիրիան կմիանա այն երկրների ցանկին, որ կճանաչեն ու կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Մեր հայանքի ներկայացուցչների հետ հանդիպումներն էին կարևոր: Եվ չմոռանանք, որ Հայաստանն այն երկրներից է, որ գիտակցում է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը: Այն իրավիճակը, որ տիրում է տարածաշրջանում, բոլոր երկրներին պետք է միավորի»,-նշեց Թևան Պողոսյանը:

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Գագիկ Մելիքյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ կարող էին տեղում ծանոթանալ հայ համայնքին հուզող հարցերին, նրանց հարցադրումներին տալ համապարփակ պատասխաններ: «Մեզ համար ոգևորիչ էր, որ բոլորը բարձր գոհունակությամբ էին խոսում հայ համայնքի մասին, նրանք ցանկանում էին, որ հայ համայնքը մնա Սիրիայում ու գործունեությունը շարունակի այնտեղ: Մեր հայրենակիցներն էլ գոհ էին Սիրիայի իշխանությունների դրական վերաբերմունքից»,-նկատեց Գագիկ Մելիքյանը:

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատվիրակության այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն տեղի է ունեցել հունիսի 1-5-ը: Հանդիպումներ են եղել Սիրիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև հոգևոր առաջնորդի հետ:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին