ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաև ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ-ում նրա նախագահության ամբողջ ընթացքում՝ սերբական առաջնայնությունների իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել և խորացնել:

Հանրապետության Նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաև հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին և ընդգծել, որ ս.թ. ապրիլի 24-ին նրա ներկայությունը Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ոչ միայն հայ-սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաև Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը նոր խթան կհաղորդի հայ-սերբական բարեկամական հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Իվիցա Դաչիչը շեշտել է, որ Սերբիան ևս շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները և որոշակի քայլերով ու փոխշահավետ ծրագրերի իրագործմամբ զարգացնել երկկողմ փոխգործակցությունը:

ԵԱՀԿ գործող Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում ՝ Կազմակերպության երևանյան գրասենյակի համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին և տարածաշրջանի մարտահրավերներին:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման՝ այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին