Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է  Չեխիայի Սենատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-ին հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում