Մանկական բեսթսելեր 3/5. Մայիսին ծնողները նախապատվություն են տվել «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գրքին
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա մայիս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:
Մայիսի առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Հայտնի բժիշկի արկածներն ամփոփող«Այբոլիտ»հեքիաթը բեսթսելերի երկրորդ հորիզոնականում է:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ» ժողովածուն երրորդն է: Այն լույս է ընծայել«Արևիկ»հրատարակչությունը:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Զանգակ»հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն չորրորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված էգունագեղ նկարներով:
ՀովհաննեսԹումանյանիստեղծագործություններն ամփոփող մեկ այլ ՝«Հեքիաթների մոլորակ» ժողովածուն հինգերորդն է:
«Էդիթ պրինտ»հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Յոթերորդ հորիզոնականում է«Կախարդական զամբյուղը»գիրքը: Գրքում զետեղված են աշխարհի ժողովուրդների համով-հոտով հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ընկղմվել կախարդական հեքիաթների աշխարհում, այլ նաև դառնալ գրքի հերոսը:
«Էդիթ Պրինտ»-ը վերահրատարակել է«Սասնա տուն»գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի Մկրտիչ Խերանյանի պատումը մանուկների համար համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը:
ՂազարոսԱղայանի«Հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել«Արևիկ» հրատարակչությունը:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներԳրիմԵղբայրների«Հեքիաթներ»-ն(«Արևիկ» հրատարակչություն) այս ամիս եզրափակում են աղյուսակը: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 120 | |
| 2 | «Այբոլիտ» | Բուկինիստ | 53 | |
| 3 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 30 | |
| 4 | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 25 | |
| 5 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 25 | |
| 6 | «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» | Էդիթ պրինտ, | 15 | |
| 7 | «Կախարդական զամբյուղը» | Բուկինիստ | 10 | |
| 8 | «Սասնա տուն» | Էդիթ պրինտ | 10 | |
| 9 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 | |
| 10 |
Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» |
Արևիկ | 8 |
«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը