Արցախ

Բակո Սահակյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր ծրագրեր` ուղղված մատաղ սերնդի առողջության պահպանմանը, ուսման որակի բարձրացմանը, երեխաների հանգստի կազմակերպմանը, նրանց բազմակողմանի զարգացման ապահովմանը: Տարեցտարի ավելանում է նոր ու հարմարավետ, ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների եւ խաղահրապարակների թիվը: Այդ աշխատանքները կլինեն շարունակական` մեծապես նպաստելով Արցախի երեխաների խնդիրների լուծման, մեր ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործին:

Այս հրաշալի տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին եւ մաղթում նրանց խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Եղեք միշտ ուրախ ու երջանիկ, եւ թող ձեր ամեն մի քայլը պսակվի հաջողությամբ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում