Պաշտոնական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը:

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտյեխի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Նախատեսվում է նաև Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետը կայցելի նաև Պրահայի Լիդիցե հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ կմասնակցի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:

Հայերեն English Русский

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 59,96 դոլար

HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակով

Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը