Սփյուռք

Մհեր Շահգելդյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հալեպեհայերի խնդիրների մասին

2 րոպեի ընթերցում

Մհեր Շահգելդյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հալեպեհայերի խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օր օրի վատթարացող վիճակը լրջագույն սպառնալիք է ստեղծում քաղաքի ամբողջ բնակչության և հատկապես հալեպահայության համար: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Ըստ տարբեր տվյալների՝ Հալեպում մնացել է 18-20 հազար հայր, որոնց 20-25 տոկոսը երեխաներ են: Ազգային ժողովում այս խնդրին բազմիցս անդրադարձ է կատարվել: «Իսլամական պետության» զինյալների հարձակումները մարդկանց կյանքի համար իրական վտանգ են: Այս կառույցի գործողությունները ցույց են տվել, որ դրա անդամներն անձինք են, որոնց համար մարդկային կյանքը ոչինչ չարժե: Նրանք իրականացնում են զանգվածային սպանություններ՝ տարածելով ահ ու սարսափ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը:

Նա առաջարկում է հալեպահայության խնդիրները դարձնել համազգային առաջնահերթություն և քայլեր ձեռնարկել նրանց կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: «Որքան էլ դա մեր կարողությունների շրջանակներում չէ, ես կարծում եմ, որ մենք պետք է ակտիվացնենք դիվանագիտական ջանքերը և համոզենք աշխարհի ուժային կենտրոններին և միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք ավելի քիչ խոսեն և ավելի շատ գործեն: Մենք չպետք է մոռանանք, որ հարցն առնչվում է մեր հայրենակիցներին, ուստի, պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ գործընթացում ներգրավելով սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանի քաղաքական ուժերը, ինչպես նաև Արցախը»,- եզրափակեց Շահգելդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում