Արցախ

ԼՂՀ նախագահն Փարիզիում այցելել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահն Փարիզիում այցելել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի քաղաքապետարանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ցուցահանդեսների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք Մեծ եղեռնը համայն աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելու ու դատապարտելու ազդեցիկ միջոց են և նոր ցեղասպանությունները կանխելու յուրահատուկ պատգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում