Արցախ

Վիլյորբան և Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Վիլյորբան և Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Ֆրանսիայի արևելյան մասում գտնվող Ռոնի շրջան և հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում Վիլյորբան եւ Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա եւ կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում