Փորձագետը ՀՀ որդեգրման ոլորտի օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որդեգրման գործընթացի թերի լինելը շարունակում է արդիական մնալ, ինչը կարող է երեխաների վաճառքի և ապօրինի որդեգրման պատճառ լինել: Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն, ով մայիսի 12-18-ի այցի ընթացքում գնահատել է Հայաստանում երեխաների վաճառքին, մարմնավաճառությանը և պոռնկագրությանն առնչվող իրավիճակը:

«Ես ողջունում եմ Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի որոշումն՝ օրենսդրական փոփոխությունների մեկնարկի առնչությամբ, և կոչ եմ անում առանց հապաղման համապատասխանեցնել երեխաների որդեգրմանը վերաբերող օրենսդրությունը համաշխարհային նորմերին և ստանդարտներին՝ ներառյալ Հաագայի կոնվենցիային», - ընդգծեց Մոդ դե Բյոր-Բուքիքիոն:

Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցողը հավելեց, որ որդեգրման ընթացքը պետք է բխի առաջին հերթին երեխայի շահերից, և ողջունեց Հայաստանի կառավարության 2010թ.-ից ի վեր կատարվող աշխատանքները՝ երկրի ներսում որդեգրումների քանակությունը նվազեցնելու, ինչպես նաև այլընտրանքային խնամքի ինստիտուտի կայացմանը և ընտանիքներին սատարելու ուղղությամբ:

Հայաստանում իր յոթօրյա առաքելության ընթացքում մարդու իրավունքների փորձագետ Մոդ դե Բյոր-Բուքիքիոնը հանդիպել է գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ՝ ազգային և տեղական մակարդակներով: Նա նաև հանդիպել է երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության անդամների և ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցելել երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ Երևանում, Վանաձորում և Գյումրիում:

Հայերեն English

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/11/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/11/26

Հայկ Կոնջորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ