ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի Եգիպտոսի և Հնդկաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Իսրայելի հետ: Այս մասին Երևանում գործարարների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարարԱնդրեյ Սլեպնյովը: «Մենք շարունակում ենք Իսրայելի հետ բանակցությունները ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ, և պետք է ասեմ, որ այդ բանակցությունները բավականին արդյունավետ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սլեպնյովը:

Նա նաև հայտնեց, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի նաև Եգիպտոսի և Հնդկաստանի հետ: Սլեպնյովը կարևորեց նաև Չինաստանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ:

Հայերեն English Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ վարչապետը ՏԿԵ և արդարադատության փոխնախարարներ է նշանակել

Կանադայի նոր վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկության մասին

Պուտինն ու Թրամփը իրենք կսահմանեն հանդիպման ժամկետները. Պեսկով

Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական ​​սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով

Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ