Սփյուռք

Հալեպում տեղի է ունեցել ցեղասպանության նահատակների հուշակոթողի բացման արարողություն և «Հողի կանչը» հանդիսություն

2 րոպեի ընթերցում

Հալեպում տեղի է ունեցել ցեղասպանության նահատակների հուշակոթողի բացման արարողություն և «Հողի կանչը» հանդիսություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հայ երեք համայնքապետերի գլխավորությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն և «Հողի կանչը» վերնագրով հանդիսություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական կայքից: Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել Հ.Բ.Ը.Մ. Գ. Գյուլբենկյան կենտրոնի շրջակայքում, որին ներկա են եղել Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հալեպահայ միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կաթողիկե համայնքի առաջնորդն օրհնել է հուշակոթողը, որի վրա փորագրված է «Հիշում եմ ու պահանջում»: Ապա մեկնարկել է «Հողի կանչ» հանդիսությունը: Ներկաները հոտնկայս հարգել են նահատակների հիշատակը:

Միջոցառման ընթացքում երգի, պարի, երաժշտության գեղեցիկ կատարարումներ են հնչել՝ ներկայացնելով հայ ժողովրդի կյանքը նախքան ջարդերը, ջարդերի ժամանակ, ինչպես նաև ներկան ու ապագան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հ.Բ.Ը.Մ. Մատենագիտական հանձնախմբի կազմակերպմամբ տեղի է ունեցել դասախոսություն «Մյուս թուրքը կարմիր գծից այն կողմ» թեմայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում