Պաշտոնական

Նախագահը Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

1 րոպեի ընթերցում

Նախագահը Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է Կոնստանտին Օրբելյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որոշում եմ.

Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում