Սփյուռք

Վաշինգտոնում ավարտվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում ավարտվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների փակման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան, Կիլիկյան ու Էջմիածնի թեմերի, 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել եռօրյա միջոցառումների եզրափակիչ ճաշկերույթը, որին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետները, ինչպես նաև ավելի քան երկու հազար հայեր:

Ճաշկերույթին ներկա են եղել նաև ամերիկացի զանազան պետական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, որոնք հանձնախմբի կողմից պարգևատրվել են Հայ դատի աշխատանքներում իրենց ցուցաբերած զորակցության համար: Պարգևները հանձնել են երկու Վեհափառ Հայրապետները:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ի առավոտյան տեղի է ունեցել պատարագ, որը մատուցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Ապա ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Արամ Ա կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում