Սփյուռք

Դամասկոսում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով աշակերտական մրցույթ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով աշակերտական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Հայ Կաթողիկե «Ամինյան» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական հարց ու պատասխանի մրցույթ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթի կազմակերպիչ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Մրցույթի հիմնական նյութը Հայոց ցեղասպանությունն էր: Այդ առիթով կազմվել էր հանձնախումբ՝ դամասկոսահայ վարժարանների հայոց լեզվի ուսուցիչներից: Նույն նախաձեռնությունը մեծ ընդունելություն է գտել աշակերտների, ծնողների ու պատասխանատուների շրջանում:

Մրցույթին ներկա են գտնվել Դամասկոսի Կաթողիկե առաջնորդ Արհի. Հովսեփ եպս. Առնաությանը, Կաթողիկե համայնքի ժողովրդապետ հայր Գևորգ վրդ. Պահեյանը, Տ. Հայարի քահանա Թանշյանը, ով ներկայացրել է Դամասկոսի հայ առաքելական եկեղեցին:

Հինգ խմբերի բաժանված երեսուն աշակերտները պատասխանել են հարցադրումներին: Մրցույթի ավարտին հայտարարվել է հաղթող խումբը, և բոլոր մասնակիցներն ստացել են 100-րդ տարելիցը խորհրդանշող նվերներ, որոնք պատրաստվել էին 100-րդ տարելիցի մարմնի երիտասարդական հանձնախմբի կողմից, իսկ հաղթող խումբը ստացել է հավելյալ նվերներ, մասնավորապես՝ ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի՝ Հայոց ցեղասպանության մասին արաբերեն լեզվով գրքի օրինակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում