ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը պարտությունկրեց հերթական խաղում:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականների միջև: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով՝ հօգուտ Բելառուսի հավաքականի: Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականն ավարտեց ելույթներն ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: