«100 LIVES»-ը Նեպալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով 100 հազար դոլար է փոխանցել UNICEF-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից, նվիրատվությունն իրականացվում է «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում, որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը եւ աջակցելերկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:

IDeA հիմնադրամի եւ «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, եւ մենք չենք կարող անտարբեր լինել, երբ մարդիկ տառապում են: Հենցնման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:

«Մեր ժողովուրդըշատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, եւ գիտի նաեւ գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, եւ մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր էուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով ՄԱԿ-ի կողմից հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք՝ http://www.unocha.org/cerf/our-donors/how-donate.

100 LIVES (100Կյանք) նախաձեռնությունը, որի համաշխարհային մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 10-ի Նյու Յորքում, կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։ 100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։ 100 LIVES նախաձեռնությունը մարդասիրության ոլորտում նոր մրցանակ է սահմանել՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով: Այն կոչվում է «Ավրորա»՝ ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը։

Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանիեւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման,Դիլիջանի զարգացման ծրագրերը։

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են