Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին
1 րոպեի ընթերցում
![Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/04/803726.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ռմբակոծության հետևանքով ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին, որը գտնվում է Ժդեյդե շրջանում:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը:Համացանցում տարածվել են ավերված եկեղեցու լուսանակարները:
Ավելի վաղ Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան: Խոսնակը նաև նշել էր, որ թաղամասում նաև ասորիների, մարոնիտների եկեղեցիներ կան, իսկ բնակիչներ գրեթե չկան:
Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է սիրիական կառավարական ուժերի և տարբեր զինված խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև այժմ շարունակվում են: Սիրիական հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:
Լուսանկարը` inews