Արազ Օզբիլիսը վիրավորված է իրեն ապրիլի 24-ին թիմից հեռացրած թուրք մարզչից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին հենց ապրիլի 24-ին հեռացրել են «Սպարտակ»-ի մարզումից:«Պաշտոնական տեղեկատվության համաձայն ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ: Բայց դա նրանից է, որ ակումբն է այդպես ներկայացնում: Ես վաղուց արդեն վերականգնվել եմ և պատրաստ եմ խաղին 100 տոկոսով: Նորմալ է, որ ես պետք է մարզավիճակ ձեռք բերեմ, բայց ինձ դա անելու հնարավորություն չեն տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օզբիլիսի խոսքը մեջ է բերում Sport-express կայքը:

Հայ կիսապաշպանը շեշտել է նաև, որ ինքը հանձնել է բոլոր թեստերը, և ստացված արդյունքները դրական են: ««Ինձ առողջ ֆուտբոլիստներ են հարկավոր»,- կրկնում է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը: Չի ուզում մարզումներ անցկացնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ: Այդ իսկ պատճառով ինձ ուղարկեց երկրորդ թիմ»,-ասել է նա:

«Ես չեմ ուզում խաղալ մի մարզչի համար, ով այս կերպ է վերաբերվում ինձ հետ: Նա չի ուզում, որ ես մարզվեմ և խաղամ: Ես ամբողջ տարին անընդմեջ աշխատեցի, հաշվում էի օրերը, բայց ինձ արգելում են խաղալ: Չեմ խնդրում, որ ինձ միանգամից հիմնական կազմում ընդգրկեն, ոչ, բայց ուզում եմ մարզվել թիմի հետ, որ արագ մարզավիճակ ձեռք բերեմ»,-առանձնացրել է Օզբիլիսը:

Խոսելով այն մասին, թե, ըստ Օզբիլիսի, ինչը կարող է նման վարմունքի պատճառ դառնալը հայ կիսապաշտպանը մասնավորապես ասել է. «Հնարավոր է, դա նրանից է, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք...Հենց ապրիլի 24-ին էլ Մուրադ Յակինն ասաց, որ ինձ ուղարկում են երկրորդ թիմ»:

Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսն այս մրցաշրջանում չի խաղացել ոչ մի խաղում: Նա ապաքինվում էր ծնկի վնասվածքից, որն, ի դեպ, վաղուց արդեն ապաքինված է:

Լուսանկարը`"СЭ"

Հայերեն English

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները