Սփյուռք

Ուրուգվայում կայացել է Ցեղասպանություն 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմահազարանոց քայլարշավ

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում կայացել է Ցեղասպանություն 100-րդ տարելիցի ոգեկոչման  բազմահազարանոց քայլարշավ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլարշավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, քայլարշավին մասնակցել են Մոնտեվիդեոյի քաղաքապետը, սենատորներ, նախարարներ, քաղաքական կուսակցությունների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քայլարշավը, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ, մեկնարկել է մայրաքաղաքի Անկախության հուշարձանի մոտից: Ուրուգվայի Հայ երիտասարդների ասոցիացիան տարածել է նաեւ հայտարարություն, որտեղ ասվում է. «Հարյուր տարի է անցել այն օրից, երբ Օսմանյան կայսրության առաջնորդները որոշեցին բնաջնջել հայ ժողովրդին երկրի երեսից: 100 տարի շարունակ Թուրքիան աղավաղում է պատմությունը: 100 տարի է՝ Թուրքիան փորձում է մեզ լռեցնել, եւ 100 տարի է՝ մենք ավելի բարձր ենք բղավում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում