ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 22-ին, ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հանրապետության Նախագահը խոսել է դեռևս 2012 թվականին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ: «Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր գործիչներ:

Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»,-ասել էր Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ