Քաղաքականություն

Քրիս Բոհջալյանը Օբամային կոչ է արել հետեւել Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրինակին

1 րոպեի ընթերցում

Քրիս Բոհջալյանը Օբամային կոչ է արել հետեւել Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրինակին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին` իր հիացմունքն է արտահայտել Հռոմի Ֆրանցիկոս պապի ելույթի կապակցությամբ՝ շեշտելով, որ անհնար է հանցագործությունը հավերժ թաքցնել:

‹‹Այնքան հպարտ եմ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կատարվածն այնվանեց Հայոց ցեղասպանությունը: Անհնար է մարդասպանությունը երկար թաքցնել: Արդարությունը պետք է հաղթանակի: Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ արտահայտի նույն դիրքորոշումն ու բարոյականությունը››,- ‹‹Արմենպրես››-ի փոխանցմամբ ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում գրել է Բոհջալյանը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կատարված պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: « Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել էր Հռոմի Ֆրանցիկոս պապը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում