ՀՀ Նախագահի այցը Իտալիա նոր դռներ կբացի երկկրողմ հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան հնարավորություններ իտալական ներդրումների համար, շուտով նույն հնարավորությունները կլինեն նաև հայ ներդրողների համար Իտալիայում: Ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մատուցված ընթրիքի ժամանակ նման տեսակետ է հայտնել իտալացի պատգամավոր Կատիա Պոլիդորին: «Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք ունենալ շատ կարևոր համագործակցություն տուրիզմի և արտադրության ոլորտներում, որովհետև Հայաստանն ունի know-how, հատկապես տարբեր արհեստների ոլորտում, որն Իտալիայում շատ գնահատված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ասել է Պոլիդորին:

Իտալացի օրենսդիրի գնահատմամբˋ Հայաստանը և Իտալիան ներկայումս գտնվում են հարաբերությունների շատ կարևոր շրջանում: «Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը Իտալիա այսօր ամրապնդում է մեր հարաբերությունները: Տեղյակ եմ, որ նա հանդիպել է մեր երկրի Նախագահի հետ, գիտեմ, որ երկար են խոսել համագործակցության մասին: Հուսով եմ, որ այս նոր եղբայրական կապի շնորհիվ կկարողանանք մեր երկրների միջև բացված ոչ միայն առևտրի ու զբոսաշրջության, այլև բարեկամության դռներն էլ ավելի բացել»,- հավելել է պատգամավորը, ով Իտալիայի արտաքին առևտրի նախկին փոխնախարարն է:

Հայերեն English Русский

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ